Posted in Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․Ներկայացրու «Աղավնու վանքը» և «Թագավորն ու չարչին» բալլադների շուրջ գրառումներդ

  1. Շահ Աբաս արքան չարչու կերպարանգը ընդունած ուլունքներ և այլ բաներ է վաճառում: Նրան մոտեցավ հայ գաղթական մի կին և ասեղ խնդրեց: Շահի մասին խոսակցություն բացվեց: Կինը քննադատում էր Շահին, իսկ չարչին փորձում էր պաշտպանել: Կինը անկեղծ էր, քանի որ չգիտեր, որ չարչին հենց Շահն է: Վերջում չարչին իր շորերը դեն է գցում և հայտնվում է Շահը, որը հասկանում է իր սխալները և խոստանում է փոխվել:
  2. Կարդա «Մի կաթիլ մեղրը» բալլադը։
    Առանձնացրու կերպարներին ու ներկայացրու՝ ամեն մեկը ինչ բառապաշարով է խոսում։


    Ներկայացրու բալլադի հիմնական ասելիքը։
    Հաստատիր այդ ասելիքը կամ հերքիր ժամանակակից մարդու տեսանկյունից։
  3. Կարդա «Փարվանա» բալլադը։ Պատասխանիր հարցերին.
  1. Ինչո՞ւ արքայազնները չբերեցին անշեջ հուրը։
    Որովհետև իմ կարծիքով ձիավորները դարձել էին թեթև թիթեռնիկներ և պտտվումէին անշեջ հուրի շուրջը
  2. Ինչի՞ մասին է այս զրույցը։
     Զրույցը մի արքայի և իր դուստրի մասին է, որտեղ աղջիկը իրեն արքայազն էր ման գալիս, և այն մարդը ով կբերեր իր ուզած անշեջ հուրը:
  3. Ի՞նչն է այս լեգենդի մեջ իրական, ինչը՝ բանահյուսական։
    Պատմվածքում իսկականը այն է, որ եթե ուզում ես հասնել ինչ-որ աղջկա պետք է այնպես անես, որ օրինակ տպավորվես նրա մեջ այլ ոչ թե, ինչ-որ հուր բերես։ Իսկ բանահյուսականը այդ անշեջ հուրն է։
  4. Գտիր Փարվանա լճի մասին տեղեկություններ։

    Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։
    Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
  5. Տեղեկություններ գտիր փարվան թիթեռների մասին։
  6. Լեգենդում գտիր փոխաբերությունները, համեմատություններն ու նկարագրությունները։
    Փոխաբերությունները-Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
  7. Գրավոր մեկնաբանիր «Փարվանա» լեգենդի ասելիքը, գնահատիր Թումանյանի մշակումը՝ որքանով է հետաքրքիր և ինչպես է արել, որ հետաքրքիր լինի։
    Այս լեգենդը սիրո մասին է, որտեղ ուզում է ասել, որ աղջկան պետք է իսկականից սիրես, այլ ոչ թե նրա համար, որ նա հայտնի մարդը աղջիկ է, կամ պետք չէ, ինչ-որ բան անի մարդը, որ աղջիկը նրան սիրի նրա համար, որ այդ մարդը նրա համար այս ինչ բանն է արել։ Ինձ համար թումանյանը լեգենդը հետաքրքրացնում էր նրանով, որ կարդացողը սպասում է վերջում ինչ կլինի։

Author:

Բարև ձեզ իմ անունը Արսեն է ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես ունեմ մեկ հոբի, հրաձգություն: Նաև շատ եմ սիրում գրել, ես ունեմ մի քանի տեսակի ստեղծագործություններ դուք ել կարող էք տեսնել այդ ստեղծագործությունները իմ կայքում:

Leave a comment