Posted in Երգ, Uncategorized

Թեշիկ մանելու երգ, Գարնան գութան, Հոյ  Նարե, Հոպ մարալ, Լանջի հողին

1․Թեշիկ մանելու երգ- ձայնագրություն

Առեց թեշին,
Քսեց փեշին,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:

Continue reading “Թեշիկ մանելու երգ, Գարնան գութան, Հոյ  Նարե, Հոպ մարալ, Լանջի հողին”
Posted in Երգ, Uncategorized

Կոմիտաս – Անձև եկավ

Անձև եկավ․

Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ:
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Մուշանի հայ մուշանի, Հոպ շորորա.

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր: