Posted in Uncategorized

Մտածենք մտածենք

  • սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Սեր և հետաքրքրություն առաջացնել  սովորողների համար առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Ցույց տալ հետաքրքրաշարժ խնդիրների ռացիոնալ լուծման եղանակները
  • Սերմանել  սովորողների մեջ թիմային աշխատանքի հմտություններ

Ընթացքը․

  • Սովորողներին բաժանել խմբերի
  • Բոլոր թիմերին առաջադրել հետաքրքրաշարժ խնդիրներ
  •  Յուրաքանչյուր թիմի անդամները համատեղ քննարկումներվ կլուծեն առաջադրված հետաքրքրաշարժ  խնդիրները
  • Թիմի անդամներից որևէ մեկը կներկայացնի խնդրի լուծումը մյուս թիմերին
  • Թիմերը կառաջադրեն  միմյանց նոր հետաքրքրաշարժ խնդիրներ

Արդյունքը

  • սովորողների մոտ  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Սերմանել  սովորողների մեջ թիմային աշխատանքի հմտություններ
  • Քննադատական մտածողության ձևավորում ու զարգացում
  • Սերմանել  սովորողների մեջ թիմային աշխատանքի հմտություններ
  • Սովորողները կլուծեն առաջադրանքները և արդյունքների մասին կպատմեն իրենց բլոգներում։

Հետաքրքրաշարժ խնդիրներ․

  1. Արշավի ընթացքում խարույկ վառելու համար Աստղիկը, Արմենը, Նարեկը և  Նարեն  գնացին  փայտ հավաքելու։  Ամենաշատը  հավաքեց  Նարեկը, իսկ Նարեի հավաքածը ամենաքիչը չէր։ Նրանցից  ո՞վ էր  ամենքիչ  փայտը  հավաքել, եթե  Աստղիկն ու Նարեն միասին  հավաքել  են այնքան փայտ, որքան  Արմենն ու  Նարեկը  միասին։
    Պատ՝. Արմեն
  2. Պապիկը յուրաքանչյուր ծոռին 1 կոնֆետ ավել տալով իր 98 կոնֆետը բաժանում է իր ծոռների և թոռների միջև։ Քանի՞ թոռ ու ծոռ ունի պապիկը, եթե նրա թոռների ու ծոռների ընդհանուր քանակը 15 է։
    15*2=30
    98:30=3(8մն)
    15-8=7
    Պատ՝. 7 թոռ: 8 ծոռ:
  3. Բաժանելին 5 անգամ մեծ է բաժանարարից, իսկ բաժանարարաը 5 անգամ մեծ է քանորդից։ Գտիր բաժանելին։
    Պատ՝.125:25=5
  4. Անահիտը գնում էր մարզադաշտ։ Նրան ընդառաջ էին գալիս 6 սովորող՝ յուրաքանչյուրի ձեռքին՝ 3-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 5-ական գնդակ։ Քանի՞ գնդակ էին տանում սովորողները մարզադաշտ։
    7×3=21
    21×5=105
    Պատ՝. 105
  5. Համերգին մասնակցում էին 4 աղջիկ։ Յուրաքանչյուր երգ կատարում էին նրանցից երեքը։ ամենաշատ հանդես եկած աղջիկը կատարել  է 8 երգ, իսկ ամենաքիչ  հանդես  եկածը՝ 5 երգ։ Քանի՞ երգ են երգել աղջիկները, եթե ամեն երգ կատարելուց հետո  յուրաքանչյուրը ստացել է 1 ծաղիկ։
  6. Նարեկը ասաց, որ Արմենը 500-ից շատ գիրք ունի, իսկ Արմինեն էլ պնդեց, որ Արմենը ավելի քիչ գիրք ունի։ Նարեն էլ պնդեց, որ այնուամենայինիվ Արմենը  գիրք  ունի։ Որքա՞ն գիրք ունի Արմենը, եթե  նրանց ասվածներից միայն մեկն է ճիշտ։
  7. Սեղանի շուրջ նստած են 7 հոգի։ Յուրքանչյուրը բաժակը մեկ անգամ զարկում է մյուս բոլորի բաժակներին։ Քանի՞ անգամ են զարկում բաժակները։
  8. Ավտոմեքենայի համարանիշի եռանիշ թիվն այնպիսին է, որ եթե հանենք 7, ապա կբաժանվի 7-ի, եթե հանեք 9, կբաժանվի 9-ի, եթե հանեք 11, կբաժանվի 11-ի։ Ո՞րն է այդ եռանիշ թիվը։
  9. Երբ մայրիկը 33  տարեկան էր, Սոնան 9 տարեկան էր։ Իսկ հիմա Սոնան 2 անգամ փոքր է մայրիկից։ Քանի՞  տարեկան է Սոնան։
  10. Կռահելով առաջին տողի փակագծում գրված թվի ստացման ձևը՝ ի՞նչ թիվ պետք է տեղադրել երկրորդ փակագծում։

16   (35)  54

48    (  )     60

11․ Ֆլեշմոբյան խնդիրներ

12․ Կենգուրույի խնդիրներ