Posted in Հայրենագիտություն, Գարնանային ճամբար 2019, Իմ բացահայտումները

Ճամփորդություն Ջավախք, մաս 1

Քանի-որ գարնանային արձակուրդներ են, վերցրեցի իրերս ու ճամփա ընկա իմ գյուղ՝ Բուղաշեն, որը գտնվում է Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանում: Ճանապարհին այնքան ձյուն կար, որ կարելի էր խելագարվել: Փորձեցի լուսանկարել Արագած լեռը, բայց մառախուղի պատճառով այն չէր երևում:

This slideshow requires JavaScript.

Ճանապարհը՝ Վրաստանի սահմանից այնկողմ, շատ վատն էր: Հայրիկս սրտնեղած դիմեց ինձ.

– Արսեն ջան, այս ճանապարհն էլ նկարի, գցիր բլոգ:

– Որ նկարեմ կսարքե՞ն:

– Ոչ, – ասաց հայրս:

– Իսկ դրանից ի՞նչ օգուտ, պա՛պ:

Հայրս լռեց:

Վերջապես հաղթահարելով երկար և դժվարանցանելի ճանապարհը հասանք Ախալքալակ: Ասես նորից ձմեռ էր, ոչ թե գարուն:

 

Author:

Բարև ձեզ իմ անունը Արսեն է ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես ունեմ մեկ հոբի, հրաձգություն: Նաև շատ եմ սիրում գրել, ես ունեմ մի քանի տեսակի ստեղծագործություններ դուք ել կարող էք տեսնել այդ ստեղծագործությունները իմ կայքում:

Leave a comment